‘Երկրաշարժ և ցունամի Ինդոնեզիայում’

1802

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի հետևանքով առաջացած ցունամիի արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ: Երեք մետր բարձրությամբ ալիքները հեղեղել են Պալու քաղաքը:

Կարմիր խաչի գնահատականներով՝ աղետի գոտում գտնվող մարդկանց թիվը կարող է հասնել 1,6 մլնի:

Ստորգետնյա ցնցումները, որոնք հաջորդել են երկրաշարժի հիմնական հարվածին, քաղաքում շարունակվում են: Փլվել են հազարավոր շինություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, հյուրանոցներ և առևտրի կենտրոններ:

Պալուում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ ձեռքերով մաքրելով փլատակները ու փնտրելով ողջ մնացած մարդկանց: Քաղաքը զրկված է էլեկտրականությունից, փրկարարները չունեն անհրաժեշտ տեխնիկա:

Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ այս պահի դրությամբ հայտնի է 832 զոհերի մասին, և այդ թիվը, հավանաբար, վերջնական չէ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոնը վախենում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է կրկեսի վերածվել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ Քննիչ հանձնաժողովը կքննի գազի եւ լույսի սակագները’