‘Երկրի ամենատարեց բնակչուհին Օբամային հրավիրել է իր ծննդյան տոնակատարությանը’

1166

Գերտրուդա Ուիվերը Արկանզաս նահանգից, որը 2015 թ. ապրիլի 1-ին պաշտոնապես դարձել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է իր ծննդյան օրվան նվիրված երեկույթին: Այդ մասին տեղեկացրել է Associated Press-ը:

Հանդիսությունը տեղի է ունենալու հունիսի 4-ին, այդ օրը ամերիկուհին դառնում է 117 տարեկան: Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը, Օբամայի ընկերակցությամբ ծնունդը նշելը միշտ եղել է Ուիվերի բաղձալի երազանքը:

Առողջության և վերականգնման կենտրոնում,  որտեղ ապրում է Ուիվերը, աշխատակիցներից մեկը նշել է, որ անցյալ տարի ևս Գերտրուդայի ծննդյան տոնին մասնակցելու հրավեր ուղարկվել էր Օբամային, սակայն նա չեկավ: Այս տարի կրկին հրավեր են ուղարկելու նրան:

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Ճապոնիայում 117 տարեկան հասակում մահացել է նախկին տարիքային ռեկորդակիրը՝ Միսաո Օկավան: Կինը մահացել էր Օսակայի ծերանոցում, որտեղ ապրում էր վերջին մի քանի տարիներին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գերմանացի մարդակեր-ոստիկանը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Նոյեր. «Վերջին տարիներին մեր հակամարտությունը գերմանական ֆուտբոլի գլխավոր իրադարձությունն է»’