‘«Երկրի ժամին» Կրեմլը լույս չի ունենա’

751

Կրեմլն առաջին անգամ կմասնակցի բնապահպանական «Երկրի ժամը» ակցիային. մարտի 23-ին Վլադիմիր Պուտինի պաշտոնական նստավայրում մեկ ժամով կանջատվեն լույսերը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:

Ակցիայի շրջանակներում Մոսկվայում կանջատվի ավելի քան 80 շենքերի, այդ թվում, օրինակ՝ ՄՊՀ-ի բարձրահարկի լուսավորությունը: Պետերբուրգում կհանգցնեն Ձմեռային պալատի, Դվորցովայա և Պետրոպավլովսկայա հրապարակի լույսերը: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալներով՝ ընդհանուր առմամբ՝ ակցիային կմասնակցեն Ռուսաստանի 70 քաղաքներ և մոտավորապես 20 միլիոն մարդ: Ակցիան Ռուսաստանում անցկացվում է հինգերորդ անգամ:
«Երկրի ժամը» WWF-ի կողմից անցկացվում է 2007 թվականից: Այն խորհրդանշական բնույթ է կրում. էներգետիկները բազմիցս հայտարարել են, որ ակցիան անցկացնելու ընթացքում էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվում է աննշան չափով, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Աբխազական երկաթուղու գործարկումը շրջափակման մեջ կգցի Ադրբաջանը’
Հաջորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը Թուրքիա կմեկնի միայն հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո’