‘
Օգոստոսի 22-ին Երկրի վրա սպասվում է ուժեղ մագնիսական փոթորիկ՝ պայմանավորված Արեգակի պլազմայի արտանետմամբ: Աստղագետները նախազգուշացնում են կապի աշխատանքի խափանումների մասին, իսկ բժիշկները՝ վատ ինքնազգացողության: Արեգակնային արտանետումը գրանցվել է օգոստոսի 20-ին: Արեգակից անջատվող պլազմայի պատկերն ստացել է SONO տիեզերական աստղադիտարանը, այնուհետև գիտնականները հաշվարկել են մասնիկների տեղաշարժման արագությունը և որոշել Երկրի վրա մագնիսական փոթորկի հնարավոր ժամկետը: Նշվում է, որ այս երևույթն արտասովոր է, քանի որ հիմնականում Արեգակից արտանետվող պլազման անցնում է Երկրի կողքով, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘