‘Երկրորդ հեղափոխությունը Եգիպտոսում’

755

Եգիպտոսի բոլոր խոշոր քաղաքներում տեղի ունեցող բողոքի շարժումը շատերն անվանում են նոր հեղափոխություն: Միայն Կահիրեում կիրակի օրը  հակակառավարական ցույցերին, տարբեր տվյալներով՝ մասնակցել է 2-ից 4 միլիոն մարդ:  Վերլուծաբանների հաշվարկների համաձայն՝ Կահիրեում, Ալեքսանդրիայում, Սուեզում, Պորտ-Սաիդում, ինչպես նաև՝ երկրի գրեթե բոլոր նահանգներում, ընդհանուր առմամբ՝ փողոց է դուրս եկել ավելի քան 17 միլիոն մարդ: Իսլամիստ-նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում առնվազն 11 հոգի զոհվել է, 600 մարդ վնասվածքներ են ստացել:

Եգիպտական ընդդիմությունը նախագահ Մուրսիին երկու օր ժամանակ է տվել՝ հրաժարական ներկայացնելու համար, հաղորդում է euronews-ը: Հունիսի 30-ի բողոքի ցույցերը նախաձեռնող «Խռովություն» երիտասարդական շարժման հայտարարության մեջ ասվում է. «Նախագահը ժամանակ ունի մինչև երեքշաբթի ժամը 17.00-ը՝ հրաժարական տալու և պետական կառույցներին հնարավորություն ընձեռելու նախապատրաստել նոր նախագահական ընտրություններ: Հակառակ դեպքում մենք եգիպտացի ժողովրդին զանգվածային բողոքի ցույցերի և քաղաքացիական անհնազանդության կոչ կանենք: Մենք ոչ մի այլընտրանք կամ փոխզիջում չենք ընդունի՝ բացի «Մուսուլման եղբայրների» և նրանց դրածո Մուրսիի իշխանության խաղաղ հանձնումից», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ուրիշ Գյումրի. Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Կոչ եմ անում Մխիթարյանին վերադառնալ’