‘Երկրպագուները «Բարսելոնայի» պարտության համար մեղավոր են համարում Լուիս Էնրիկեին’

773

Իսպանական «Sport» գործակալությունն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե ով է առավելագույնս պատասխանատվություն կրում Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնայի» կրած պարտության համար: Նշենք, որ «կապտանռնագույնները» պարտվել էին «Ռեալ Սոսիեդադին» 0:1 հաշվով:

Հարցման արդյունքների համաձայն թիմի երկրպագուների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ գլխավող մեղավորը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է: Հարցվածների 95%-ը կարծում է, որ հենց մարզչի գործոնն է գլխավորը թիմի անհաջողության մեջ:

Պետք է նաեւ նշել, որ մրցաշրջանի ընթացքում ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մի քանի անգամ հրապարակավ իր աջակցությունն է հայտնել Լուիս Էնրիկեին: 

Նախորդ հոդվածը‘Շևչենկո. «Երեք թեկնածուներն էլ հաղթելու մեծ պոտենցիալ ունեն, բայց իմ ընտրությունը Նոյերի օգտին է»’
Հաջորդ հոդվածը‘Տուգանք ծխելու համար’