‘Երկրպագուները կարծում են՝ Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը չպետք է միասին խաղադաշտ դուրս գան’

677

Իսպանական Marca թերթը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել պարզելու համար, թե նրանք որքանով են ճիշտ համարում «Ռեալի» հարձակվողներ Կրիշտիանու  Ռոնալդուին, Կարիմ Բենզեմային եւ կիսապաշտպան Գարետ Բեյլին միաժամանակ հիմնական կազմում ընդգրկելը: Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ երկրպագուների մեծ մասը կարծում է, որ այդ ֆուտբոլիստները միաժամանակ չպետք է հիմնական կազմում ընդգրկվեն: Այդ կարծիքին է երկրպագուների 79,2%-ը: Նրանց կարծիքով, այդ խաղացողները պաշտպանողական ֆունկցիա չեն կատարում եւ վազում են միայն այն ժամանակ, երբ տիրում են գնդակին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 25 տուրերից հետո «Արքայական ակումբը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովը հայկական կողմին հանձնման ենթակա չէ. ՌԴ դատախազություն’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն Նեմցովին հետմահու Ազատության շքանշան է շնորհել’