‘
Արգենտինայի հավաքականի երկրպագուները մրցաշարի լավագույն խաղացող են ճանաչել իրենց ընտրանու կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին: Քվերակությունն անցկացրել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում:
Այս պատվավոր կոչման թեկնածուների շարքում են եղել Սերխիո Ռոմերոն, Անխել դի Մարիա, Գոնսալո Իգուաինը և Լեոնել Մեսսին: Հաղթել է Մասկերանոն՝ 42 015 ձայոնով:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով պարտվելով Գերմանիայի ազգային հավաքականին:
‘