‘Երկրպագուները Մխիթարյանին ընդգրկել են Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում’

1050

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ընդգրկվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում: Երկրպագուները թիմում ընդգրկել են միայն «Բորուսիայի» ու Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներին, ինչպես նաեւ Լեւերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Չիչարիտոյին:

Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա»):

Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Խերոմ Բատենգ («Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա Դ.»), Մարսել Շմելցեր («Բորուսիա Դ.»):

Կիսապաշտպաններ. Իլկայ Գյունդոգան («Բորուսիա Դ.»),  Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դ.»), Դուգլաս Կոստա («Բավարիա»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»):

Հարձակվողներ. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դ.»), Չիչարիտո («Բայեր»):

Գլխավոր մարզիչ՝ Թոմաս Տուխել («Բորուսիա Դ.»):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան՝ շրջանցելով Լերոյ Սանեին («Շալկե»), Կինգսլի Կոմանին («Բավարիա») եւ Ռաուլ Բոբադիլյային («Աուգսբուրգ»): 

26-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի, Eurosport.de -ի, Whoscored.com -ի եւ Transfermarkt -ի վարկածով: Գերմանիայի այս առաջնության 17 տուրերում Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը‘Սուբիսարետա. «Իմ մեծագույն սխալն այն էր, որ թույլ տվեցի Գվարդիոլային հեռանալ «Բարսելոնա»-ից»’
Հաջորդ հոդվածը‘Մարկո Ռոյս. «Բարձունքների հասնելու համար պետք է ներդրումներ կատարել»’