‘Երկրպագուները Մոուրինյոյի անունն են երգել ու սուլել Ֆաբրեգասին’

1271

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի «Չելսի» – «Սանդերլենդ» հանդիպմանը լոնդոնցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հետևում է կարևոր անձանց համար նախատեսված տրիբունայից Դիդյե Դրոգբայի հետ միասին:

«Չելսի»-ի երկրպագուներին այդքան էլ դուր չի եկել թիմի ղեկավարության՝ Մոուրինյոյին գլխավոր մարզիչի պաշտոնից ազատելու որոշումը:

Խաղի մեկնարկից առաջ երկրպագուները վանկարկել են Ժոզեի անունը՝ ի նշան աջակցության: Ոմանք պաստառներ են բերել մարզադաշտ՝ կրկին իրենց աջակցությունը հայտնելով Մոուրինյոյին: Պաստառների վրա հիմնականում գրված է, որ Մոուրինյոն չպետք է հեռացվեր լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից:

Հատկանշական է, որ երկրպագուները սուլում են թիմի իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին, ում անունը շոշափվում է Մոուրինյոյի հեռացման գործում առնչություն ունենալու հարցում:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոյի վերջին հարցազրույցը’
Հաջորդ հոդվածը‘ «Չելսի»-ն 20 մլն եվրո կվճարի՝ Դիեգո Սիմեոնեին թիմի գլխավորությամբ տեսնելու համար’