‘
Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները օնլայն ստորագրահավաք են սկսել՝ խնդրելով Իսպանիայի դատախազությանը՝ ներել իրենց սիրելի թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդոււի հարկային տույժերը:
Ստորագրահավաքը իրականացվում է change.org կայքի միջոցով: Այնուամենայնիվ, այս ամենը դժվար թե ինչ-որ նշանակություն ունենա ստեղծված իրավիճակում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իսպանիայի դատխազությունը մեղադրանք ներկայացրեց «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրին՝ կասկածելով նրան 14.7 միլիոն եվրո կազմող եկամտահարկերից խուսափելու մեջ: Համաշխարհային մամուլը վերջին օրերին գրում է նաև, որ կապված այդ մեղադրանքների հետ՝ 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «արքայական» ակումբից:
‘