‘
«Քրիսթալ Փելաս»-ը հերթական անգամ հիասթափեցրել է իր երկրպագուներին, ովքեր իրենց բողոքը յուրահատուկ ձևով են արտահայտել: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով, Անգլիայի Լիգայի գավաթում «Բրիսթոլ Սիթի»-ից 4 գնդակ բաց թողնելուց և պարտվելուց հետո «Քրիսթալ Փելաս»-ի պաշտպան Պապ Սուարեն շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին աջակցության համար և տրիբունա է նետել իր մարզաշապիկը: Երկրպագուները չեն գնահատել Սուարեի արարքն ու որպես բողոքի նշան մարզաշապիկը վերադարձրել են խաղադաշտ:
Հիշեցնենք, որ «Քրիսթալ Փելաս»-ը 9 տուրից հետո ընդամենը 3 միավորով եզրափակում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
‘