‘Երկրպագուների պահվածքի համար «Բարսելոնան» կարող է պատժվել (տեսանյութ)’

826

Իսպանիայի առաջնության բռնության դեմ պայքարի հանձնաժողովը երկրպագուների պահվածքի համար կարող է պատժել «Բարսելոնային».-այս մասին հաղորդում է «Inside Spanish Football»-ը: Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի` «Լևանտեի» հետ խաղի ընթացքում կատալոնական թիմի երկրպագուները հիշել էին սկզբունքային հակառակորդ Մադրիդի «Ռեալի» առաջատարին. նրանք բացականչում էին` «Նա հարբած է, Ռոնալդուն հարբած է»:

Ֆուտբոլասերներն այս կերպ փորձել են ծաղրել Ռոնալդուին, ով Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո ծննդյան 30-ամյակի կապակցությամբ երեկույթ էր կազմակերպել, ինչի համար արժանացել էր քննադատության:

Նախորդ հոդվածը’50-60 ոստիկան հյուրանոց էին եկել մարմնավաճառների ետևից’
Հաջորդ հոդվածը‘Ուրիխանյան. Բռնաճնշումների մասին նախօրոք հայտարարել է Սերժ Սարգսյանը’