‘Երկրպագուն հարձակվել է դարպասապահի վրա’

676

Հոկտեմբերի 19-ին Անգլիայի Չեմպիոնշիփի առաջնության «Շեֆիլդ Ուենսդեյ» — «Լիդս» հանդիպման ժամանակ հյուրերի երկրպագուներից մեկը հարձակվել է «Շեֆիլդի» դարպասապահ Կրիս Կիրկլենդի վրա:

Այն բանից հետո, երբ «Լիդսը» 77-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, խաղադաշտ է մտել հյուրերի մի երկրպագու: Վերջինս վազելով մոտեցել է դարպասապահին եւ հարվածել դեմքին, տեղեկացնում է Reuters-ը.

Մինչեւ խուլիիգանին ձերբակալելը վերջինս հասցրել էր նորից տրիբունա վերադառնալ: Կիրկլենդը բժշկական օգնություն ստանալուց հետո շարունակել է հանդիպումը:

 

Նախորդ հոդվածը‘Սոս Սարգյսանը գտնվում է ոչ թե վերակենդանացման, այլ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ‘
Հաջորդ հոդվածը‘Բեյրութում ահաբեկչության հետևանքով մեկ հայ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել’