‘Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակը. Համոզվել եմ, որ Վեհափառին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը’

1913

Օգոստոսի երեքին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Aravot.am-ի փոխանցմամբ, Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր և անհաճո տպավորություն է թողել. ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի: Երուսաղեմի հայոց պատրիարքը այնուհետև հավելում է. «Եթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր և Գերագոյն հոգևոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն «ընդունիլ» իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել»:

Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակում գրում է նաև, թե տարիներ անց համոզվել է, որ Վեհափառ հայրապետին  ավելի հետաքրքրում  են արտաքինն ու նյութականը: Հոգևորականը նաև մտահոգություն է հայտնում, որ վախի և սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձևակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն և զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների: Նուրհան սրբազանը, իբրև բողոքի նշան, կաթողիկոսին հղած նամակում հայտնել է սեպտեմբերի 21-28-ը կայանալիք եպիսկոպոսական ժողովին իր՝ չմասնակցելու մասին:

 

Նախորդ հոդվածը‘Արգելվել է «Ֆոնտեռա» ընկերության արտադրած կաթնամթերքի վաճառքը ‘
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը՝ Մինսկի խմբի նոր համանախագահ’