‘Երուսաղեմում կվերսկսվեն պաղեստինա-իսրայելական բանակցությունները’

668

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ պաղեստինցիների և Իսրայելի միջև խաղաղ բանակցությունները Երուսաղեմում կվերսկսվեն եկող չորեքշաբթի: Դրանք կլինեն վերջին երեք տարիների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները Իսրայելի և պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչների միջև:

Բանակցությունները վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությանը նախորդել էր Իսրայելի որոշումը՝ բանտերից ազատ արձակել 100-ից ավելի պաղեստինցիների: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերով՝ երկու կողմերն էլ մտադիր են գալիք երկու ամիսների ընթացքում խաղաղության վերջնական պայմանագիր կնքել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին հինգ ամիսների ընթացքում Քերին վեց պաշտոնական այց է կատարել Մերձավոր Արևելք՝ պաղեստինա-իսրայելական բանակցություններին ընթացք տալու նպատակով: «Գիտեմ, որ բանակցությունները դժվար են լինելու, բայց նաև գիտեմ, որ դրանց ձախողման հետևանքներն ավելի ծանր են լինելու»,- ասել է Քերին:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի գնի հաշվարկը ամբողջությամբ կեղծվել է գծատերերի օգտին. ակտիվիստներ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է Կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը’