‘
Երուսաղեմի քաղաքապետարանը Քաղաքացիական գվարդիայում ծառայելու համար կամավորների զորակոչ է հայտարարել:
Քաղաքում, վերջին ահաբեկչական հարձակումների շարքից հետո, բավական լարված իրավիճակ է, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Երուսաղեմի սինագոգում ահաբեկչական գործողությունից հետո երկու օրվա ընթացքում, որի զոհ դարձավ հինգ մարդ՝ սպանված երկու ահաբեկիչներին չհաշված, Քաղաքացիական գվարդիա է ընդունվել 300 կամավոր:
Քաղաքի մի քանի մանկապարտեզներում զինված հերթապահություն է սահմանվել: Իսրայելի հարավում՝ Աշկելոնում, քաղաքապետարանն արաբներին արգելել է աշխատել նախադպրոցական հաստատություններում: Դրա դեմ հանդես են եկել երկրի քաղաքական գործիչներից շատերը՝ նշելով, որ դա հակասում է Իսրայելի սահմանադրությանը, որը հավասար իրավունքներ է տրամադրում բոլոր քաղաքացիներին՝ թե՛ հրեա, թե՛ արաբ:
Փոխանցում է ТАСС-ը:
‘