‘Երջանիկ Աբգարյան. Ո՞վ է բռնելու այդ կապը կտրած իշխանավորի ձեռքը’

1105

Այս ընտրարշավում Սերժիկ Սարգսյանի օգտագործած քարոզչության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նա հիմնովին ձեռ առավ, ծաղրուծանակի ենթարկեց ողջ հայ հասարակությանը: Իսկ Արագածոտնի մարզում նրա ելույթներն արդեն լկտիության ու լպիրշության խաղք ու խայտառակություն էին եւ ապացույցն այն բանի, որ այդ մտավոր ոչնչությունն այսուհետեւ, ընտրեցվելուց հետո, այլեւս թքած է ունենալու հանրային կարծիքի վրա, եւ բացահայտ պետական քաղաքականություն է դարձնելու պետական դավաճանության իր վարքագիծը ե՛ւ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերություններում, ե՛ւ ղարաբաղյան հարցում: Այժմ հարց եմ տալիս, իսկ  ո՞վ է բռնելու այդ կապը կտրած իշխանավորի ձեռքը, իշխանավոր եւ իշխանամետ ծախու «քաղաքական ուժե՞րը», օլիգարխնե՞րը, կռճոնակեր «մտավորականնե՞րը», կռվում հաղթած, բայց փողի առջեւ կզած զինվորական վերնախա՞վը…, թե՞ ֆեյսբուքյան «տուն-տունիկ» խաղացողների հակադիր խմբերից ոմանք, որոնք արդեն ընդօրինակել են սկսել «վիրուսակիր հակաների»  ցուցակներ կազմելու ռուսական մարդակերների գործունեության մեթոդները:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը մինչեւ ապրիլի 24-ը հանդիպում է ակնկալում պետքարտուղար Քերրիի հետ’
Հաջորդ հոդվածը‘5 հանդիպումներ, որոնց արժե հետևել’