‘Երջանիկ լինելու գաղտնիքներ՝ Հռոմի պապի կողմից. Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք’

671

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բավական անկեղծ հարցազրույց է տվել արգենտինական Viva պարբերականին, որում, մասնավորապես, հաղորդակից է դարձրել երջանկության իր գաղտնիքներին: Դրանք, պարզվել է, տասն են: Պոնտիֆիկը երջանկություն որոնողներին խորհուրդ է տվել «անջատել հեռուստացույցը, հանգստանալ և վերջ տալ  սեփական գաղափարները ուրիշների վզին փաթաթելուն»:

Պապի խորհուրդներից մեկը հնչում է իտալական թևավոր խոսքի նմանությամբ, որը կարելի է թարգմանել՝ «Շարժվիր առաջ, և թող մյուսներն էլ նույնն անեն»: Կամ «Ապրիր ինքդ, և ուրիշներին էլ թող, որ ապրեն»: Հենց այդ ցանկությամբ էլ սկսվում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի երջանկության գաղտնիքների թոփ-տասնյակը:

Ըստ Ֆրացիսկոս պապի՝ պետք է առատաձեռն լինել այլ մարդկանց հետ շփումներում: «Եթե  խորասուզվում ես ինքդ քո մեջ, եսակենտրոն դառնալու ռիսկի ես ենթարկվում: Իսկ կանգնած ջուրն սկսում է նեխել»,- նշել է պոնտիֆիկը: Նա խորհուրդ է տալիս միշտ գործել հանգիստ: Նաև իր ժամանակակիցներին «առողջ հանգիստ» է մաղթում:

 Պապը ծնողներին խորհուրդ է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաներին, անջատել հեռուստացույցը, երբ ընտանիքը ճաշի է նստում:

Պոնտիֆիկը հավատացյալներին զգուշացնում է զերծ մնալ բոլորին սեփական հավատին դարձնելու մոլուցքից, հարգել ուրիշի աշխարհայացքը: Վերջում Հռոմի պապը նշում է, որ եթե մարդն ուզում է երջանիկ լինել, պետք է աշխատի հանուն խաղաղության: «Մենք ապրում ենք պատերազմների ժամանակաշրջանում: Մենք պետք է ձայն բարձրացնենք՝ հանուն խաղաղության: Երբեմն թվում է, թե խաղաղությունն անգործունյա է, բայց դա այդպես չէ: Խաղաղությունը միշտ էլ շարժունակ է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե Սերեսո. «Աթլետիկո»-ին չեն հետաքրքրում Տորեսը, Կալյեխոնը, Էրնանդեսը և Կասորլան»’
Հաջորդ հոդվածը‘Գուս Հիդինգը Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչն է’