‘Երվանդ Բոզոյան. Նախընտրական այս վիճակը շատ չի տարբերվում մյուս նախընտրական իրավիճակներից ‘

682

2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական այս վիճակը շատ չի տարբերվում մյուս նախընտրական իրավիճակներից, և ամեն ընտրություն ունի իր սպեցիֆիկ ինտրիգը: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հեըտ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Բոլորը հասկանում են, որ «Բարգավաճ Հայաստանի» որոշումը կարող է բեկումնային լինել, դրանից կախված կլինի քաղաքական դասավորությունը: Դրա համար էլ բոլորը սպասում են՝ ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ-ն: Ցավոք, քաղաքական համակարգը Հայաստանում կայացած չէ, բոլորը կոնսոլիդացվում են անձերի շուրջ, և դա վկայում է այն մասին, որ քաղաքական համակարգում պետք է արմատական փոփոխություններ անել»,- ընդգծեց քաղաքագետը:

Բոզոյանի խոսքով՝ անձերն են որոշումներ կայացնում, և պետք է այդ անձերի դերը նվազի: Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ քաղաքական ուժերի միջև ընթացող խորհրդակցություններին՝ Բոզոյանն ասաց, թե Հայաստանում կիսանախագահական համակարգը բերեց անձերի գործոնի մեծացմանը:

«Ես կարծում եմ, որ լավ կլինի՝ այդ գաղափարը լինի կոսնոլիդացված գաղափար, բայց դա քիչ է: Հայաստանը վայրի կապիտալիզմի մոդելով է զարգացել: Սոցիալական կառուցվածքի փոփոխութուն է պետք, որ հասարակությունը զգա, որ այդ փոփոխությունն իր համար շատ կարևոր է լինելու»,- եզրափակեց Բոզոյանը:

Նախորդ հոդվածը‘Մի քանի տասնյակ շվեդ կատուների թռիչքն օդապարիկով ցնցել է Youtube-ի օգտատերերին (տեսնայութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսա», «Ռեալ», «Ատլետիկո» եռյակն անպարտելի է’