‘Երվանդ Զախարյան. «Նաիրիտին» փող չկա տալու’

2019

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գրավոր կերպով պատասխանել է «Նաիրիտ» գործարանի շխատակիցների բարձրացրած հարցերին: Պատասխանում նախարարը մասնավորապես նշում է, որ Ընկերության բաժնետոմսերը հետ վերցնելու բանակցությունները Միջպետական բանկի հետ շարունակվում են, իսկ ընկերության հիմնական միջոցների օտարման խնդրին կանդրդառնանք Համաշխարհային բանկի կողմից տեխնիկական աուդիտի աշխատանքների ավարտից հետո:

«Էներգահամակարգի պետական ընկերությունների ֆինանսական ծանր վիճակի պայմաններում հնարավորություն չկա Ընկերությանը տրամադրել լրացուցիչ ֏60,0 մլնի փոխառություն։

: Իսկ ինչ վերաբերում է «Շանս-Նաիրիտ» ՀՁ հայկական բաժնեմասը կամ դրա մի մասը օտարելու առաջարկությանը, եթե անգամ ՀՀ կառավարությունը դրա հնարավորությւոնը ունենա, ապա դա երկարատև գորընթաց է», — ասվում է «Նաիրիտ»ՓԲԸ-ի խորհրդինախագահ Վահան Մելքոնյանի անունով ուղարկվա գրությունում:

Զխարյանը տեղեկացնում  նաեւ, որ հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ն, որի 40 % բաժնեմասը պատկանում է «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին, արտադրանքի իրացման խնդիրներով պայմանավորված, իր գործարկման պահից (2010թ.) աշխատել է վնասներով և անցած ժամանակաշրջանում կուտակված վնասը 100 մլն ԱՄՆ դոլարից ավելի է:

Միեւնույն ժամանակ, նախարարը պատրաստակամություն է հայտնում «իրավասությունների շրջանակներում» առավելագույն աջակցություն ցուցաբերել և պաշտպանել դատական ատյաններում Ընկերության և աշխատակիցների շահերը դատական հայցերից:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցներն արդեն երկար ժամանակ բողոքի ցույցերի միջոցով ահանջում են կառավարությունից լուծել իրենց՝ այս պահի դրությամբ կուտակված 18 ամսվա աշխատավարձերի վճարման հարցը: Կառավարությունը «Նաիրիտ» գործարանը 2006-ին վաճառել է Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը: Վերջինս ԱՊՀ Միջպետական բանկից «Նաիրիտի» բաժնետոմսերի գրավադրմամբ վարկ է վերցրել՝ գործարանը գնելու համար: Առքուվաճառքի պայմանագրի համաձայն, եթե հինգ տարվա ընթացքում նոր սեփականատերի՝ 120 մլն դոլարի ներդրում չկատարելու դեպքում Կառավարությունը կարող է իր բաժնեմասերը հետ վերցնել:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյանը հանդիպել է տաքսիստների հետ և տեղեկացրել, որ բեռը թեթևացել է 4 անգամ.’
Հաջորդ հոդվածը‘TOP-15.Աշխարհի ամենաթանկարժեք ու ամենաեկամտաբեր ակումբները՝ «Ռեալից» մինչև «ՊՍԺ»’