‘Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը կպաշտպանեն Ավետիսյանների իրավահաջորդների շահերը’

1436

Վաղը Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ կներգրավվեն փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը: Այս մասին տեղեկացնում է «Գալա» հեռուստաընկերությունը: 

Հիշեցնենք, որ մինչ նոր փաստաբանների ներգրավվումը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանդիսանում էր փաստաբան Երեմ Սարգսյանը, սակայն Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ հանդիպումից հետո Ավետիսյանների հարազատները հրաժարվեցին նրա պաշտպանությունից: 

«Այդ մասին ավելի ստույգ կտեղեկացնենք, վաղը, երբ այդ պայմանավորվածությունն ավելի առարկայական դառնա եւ մենք ներգրավվենք այդ գործում՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ»,- նշել է Երվանդ Վարոսյանը:

Նախորդ հոդվածը‘Նեմցովի սպանության առանցքային վկան Մոսկվայից մեկնել է Կիև’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» հաղթեց և նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)’