‘Երևանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը’

561

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արտգործնախարարի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին: Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»:

Նախօրեին Ժնևում Իրանի և վեց տերությունների`Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի միջև բանակցություններում միջանկյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցները ծեծի միջոցով ստիպել են խոստովանել գողության կատարումը’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան դավաճան է փնտրում ‘