‘Երևանի ավագանիում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարև Երևանը»’

3164

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 4:55-ի դրությամբ ավարտել է Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր 464 ընտրատեղամասերի նախնական արդյունքները:

ԿԸՀ նախնական տվյալներով, հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ն ստացել է 235 հազար 512 ձայն կամ 55,89 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է` 97 հազար 189 ձայն (23,07 տոկոս), երրորդում` «Բարեւ, Երեւան» դաշինքը, որը ստացել է 35 հազար 732 քվե (8,48 տոկոս):

Պաշտոնական տվյալներով` Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունը» չեն հաղթահարել 6 տոկոսի շեմը:

«Հայ ազգային կոնգրես»- 18 հազար 499 ձայն (4,39 տոկոս)

Հայ հեղափոխական դաշնակցություն- 15 հազար 999 (3,8 տոկոս)

«Օրինաց երկիր»- 15 հազար 733 (3,73 տոկոս)

«Առաքելություն»- 2 հազար 692 (0,64 տոկոս)

Նախորդ հոդվածը‘Քվերակության նախնական արդյունքները (աղյուսակներ)’
Հաջորդ հոդվածը‘Այրվել է մատուռի տանիքը’