‘
Երևանի քաղաքապետարանից հաղորդում են, որ մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ:
Վերոնշյալով պայմանավորված`սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:
Ըստ այդմ, մասնավորապես թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18 ավտոբուսային երթուղով:
Թիվ 15 երթուղուց օգտվողները Աէրացիայից մինչև Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով:
Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 և թիվ 53 ավտոբուսային երթուղիներով`կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 և 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով:
Թիվ 51 երթուղու ավտոբուսներից օգտվողներն էլ կարող են տեղափոխվել զուգահեռ գործող թիվ 22, 5, 26 և այլ երթուղիներով:
Հունվարի 27-ից թիվ 40 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 35 երթուղու ավտոբուսներով, որի ուղեգիծը կերկարացվի մինչև Նոր Նորքի 5-րդ զանգված:
Իսկ թիվ 30 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 18 երթուղու ավտոբուսներով:
Երթուղագծերի վերանայման աշխատանքները շարունակվում են, այլ փոփոխությունների դեպքում հանրությանը լրացուցիչ կիրազեկվի:
‘