‘Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը’

608

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը: Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա են գտնվել 23-ը: Նիստի օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր:

Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրել է ակադեմիայի զարգացման հնգամյա ծրագիրը: Քննարկումից հետո, համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ՝ 23 կողմ ձայնով, ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի հաքերները հայկական մի շարք լրատվամիջոցների կայքեր են կոտրել’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Հանգանակությունը՝ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին օժանդակելու նպատակով ‘