‘Երևանի դատախազը նկատողություն է ստացել դատախազին ոչ վայել պահվածքի համար’

653

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով կարգապահական վարույթներ են իրականացվել մի քանի դատախազների նկատմամբ, այդ թվում նաև Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի: Այսօր մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ դատախազությունը չի հրապարակում Երևանի դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական տույժի մանրամասները:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատախազությունը հրապարակել է այն անձանց անունները, ում նկատմամբ կիրառվել է կարգապահական վարույթ: Նա նաև տեղեկացրեց, որ, մասնավորապես, Հարչյա Բադալյանին նկատողություն է արվել դատախազին ոչ վայել պահվածքի համար:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ըստ իրենց տեղեկությունների՝ դատախազության նստերից մեկի ժամանակ Բադալյանը, համաձայն չլինելով ՀՔԾ պետի հետ, տեղից միջամտել է, իսկ նիստից հետո բոլորի ներկայությամբ անվայել արտահայտություններ է արել նրա հասցեին:

«Այդքանից հետո զարմանալի է, որ սահմանափակվում են միայն նկատողություն տալով»,-գրել էր թերթը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ադրբեջանցի գերուն կհանձնի ադրբեջանական կողմին’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի դատարանը ծայրահեղական է ճանաչել Pussy Riot-ի հոլովակները (տեսանյութ)’