‘Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ընդլայնում է ավիափոխադրողների հետ համագործակցությունը ‘

679

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ընդլայնում է ավիափոխադրողների հետ համագործակցությունը` Ազատ Երկնքի քաղաքականություն իրականացնելու իշխանությունների մտադրությունների համաձայն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նոյեմբերի 22-ին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և Էյր Ֆրանս ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն: Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ  ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը:

Նախորդ հոդվածը‘ՊՐՈ արտոնագրի դասընթացն ավարտվեց. մասնակիցները ստացան դիպլոմները’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.23 դրամ/դոլար’