‘Երևանի կենտրոնում կրակողը «Աստաֆյանի» սեփականատեր Դելոյի որդի Տուգոն է. News.am’

1696

Օգոստոսի 29-ին Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում կրակելու կասկածանքով ձերբակալված Արսեն Ավագյանը «Աստաֆյան» համալիրի սեփականատեր Դելոյի որդի Տուգոն է, գրում է News.am-ը։

Ըստ որոշ լուրերի՝ նրա և իր հակառակորդի վեճը ֆինանսական պարտք ու պահանջի շուրջ է եղել: Այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել կայքին չհաջողվեց:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ տուժող, 51-ամյա Սուրեն Ի-ն հիվանդանոցում հայտնել է, որ նշված խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին:

Ոստիկանությունը պարզել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել և վնասվածքը պատճառել է 53-ամյա Արսեն Ավագյանը, ով ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Նախորդ հոդվածը‘2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ճանապարհներին զոհվել է 133 մարդ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի տարեկան արժեզրկումը կազմել են 0.5% ‘