‘Երևանի մի շարք վարչական շրջաններում և հարակից տարածքներում օգոստոսի 5-6-ը ջուր չի լինի’

1302

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

  • Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Արա Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների, Հալաբյան 48`Հրշեջ կայանի, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի
     
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը` ամբողջությամբ,
     
  • Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի,
     
  • Դավթաշեն վարչական շրջանի՝ Եղվարդի խճուղու, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի,
     
  • Արմավիրի մարզի` Փարաքար, Թաիրով և Մերձավան գյուղերի,
     
  • Արարատի մարզի` Գեղանիստ և Արգավանդ գյուղերի,
     
  • Կոտայքի մարզի` Զովունի, Մրգաշեն և Քանաքեռավան գյուղերի: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ռազմական լուծում չունի’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականների արդյունքները և մրցակիցները’