‘Երևանի ՋԷԿ-ը կանգնեցվել է կապիտալ վերանորոգման, որի արժեքը կկազմի 24.2 մլն դոլար ‘

928

«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական ՓԲԸ-ն հունիսի 3-ից մինչև հուլիսի 29-ը կանգնեցվել է պլանային կապիտալ վերանորոգման: Այս մասին հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսիներ Հարությունյանը:

Նրա խոսքով, նախատեսվում է նոր էներգաբլոկի ընդհանուր կապիտալ վերանորոգում, որը կատարվում է 4 տարին մեկ անգամ: Նա նշել է, որ կապիտալ վերանորոգման արժեքը կկազմի 10 մլրդ դրամ, միջոցների մի մասը գույքի գրավադրման միջոցով կներգրավվի Հայաստանի որևէ բանկից: Սակայն, վարկի գումարը և բանկի ավանումը նա հրաժարվել է նշել: Երևանի ՋԷԿ-ում 2014-2015 թվականների համար առաջացել է 7.2 մլրդ դրամի ֆինանսական դեֆիցիտ, որը կարգավորող մարմինը նախատեսում է փոխհատուցել բացթողման սակագների բարձրացման հաշվին:

Նշենք, որ կառավարության հունիսի 4-ի նիստում որոշում է ընդունվել կայանի գույքի գրավադրմամբ ներգրավել վարկային միջոցներ: 2010 թվականի ապրիլի 21-ին շահագործման է հանձնվել կայանի համակցված ցիկլով նոր շոգեգազային էներգաբլոկը, որի 100% բաժնետոմսերը պատկանում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Նոր էներգաբլոկի շինարարության նախագիծն իրականացվել է Ճապոնական Միջազգային Համագործակցության բանկի մոտ 280 մլն դոլարի վարկի հաշվին, որը ստորագրվել էր 2005 թվականին:

Երանի ՋԷԿ-ը հանդիսանում է իրանական բնական գազի պատվիրատուն Հայաստանում, որը ներկրվում է էլեկտրաէներգիայի փոխարեն, ընդ որում, 3 կվտ/ժամ-ը մեկ խմ գազի դիմաց: Նոր էներգաբլոկի ընդհանուր հզորությունը կազմում է 271.7 ՄՎտ, այդ թվում, 242 ՄՎտ կազմում է էլեկտրական հզորությունը և 434.9 ՀեգաՋոուլ/ժամ` ջերմային հզրությունը: (ՀՀ ԿԲ փոխարժեքը հունիսի 10-ին կազմել է 412.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց):

Նախորդ հոդվածը‘ Փարաքարի բնակիչները բողոքում են ջրամատակարարման հետ կապված խնդիրներից’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ի արձագանքը ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին’