‘Երևանի տարբեր շուկաներում իրացվել է սատկած խոզի միս’

1243

Երևանի Նոր Նորքի և Մալաթիայի շուկաների մսի վաճառակետերում իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Համաձայն կայքի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լևոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ ջանդակ, որոնցից մեծամասնությունը, պարզվում է, եղել է սատկած կենդանու և օգտագործման համար ոչ պիտանի միս։

Ավելին՝ մսի մի մասն արդեն իրացվել է տարբեր վաճառակետերում։ Մասնավորապես՝ ոչ պիտանի մսի վաճառքի դեպքեր են արձանագրվել Նոր Նորքի, Մալաթիայի մսի վաճառակետերում, իսկ որոշ մասն էլ իրացվել է այլ անձանց։

ՀՀ ԳՆ ՍԱՊՏ մասնագետները նշված շուկաների վաճառակետերում վերցրել են  վաճառքի ենթակա խոզի մսի փորձանմուշներ, որոնք ուղարկվել են համապատասխան հետազոտությունների:

Վաճառքում սատկած խոզի միս լինելու մասին ահազանգի փաստը հաստատեցին նաև ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ոստիկանությունից ստացել են նման նյութեր, ինչին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

Նշենք, որ այսօր «ՉԻ» գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի պրոտեժե Լևոն Սարգսյանի ֆերմաների խոզերը, որոնց ամենայն խնամքով տոնական օրերին վաճառելու համար բուծում էր նա, սկսել են անկել: Թերթի տեղեկություններով` եռանդուն ֆերմերը գտել է դրությունից դուրս գալու ելքը: Ալրաղացի Լյովիկը սատկած խոզերի միսը փորձում է մատակարարել մսի առևտրով զբաղվող կետերին և դա, կարծես թե, նրան հաջողվում է:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի և Մեսսիի` 2014-ին խփած բոլոր գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երևանը պնդում է, որ ադրբեջանցիները գոհ են հեռացել «Զվարթնոց» օդանավակայանից’