‘
Երևանի փողոցներում արդեն տեղակայված 9 արգաչափ սարքերը և 10 խաչմերուկներում տեսախցիկները կգործարկվեն առաջիկա օրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, մինչև տարեվերջ նախատեսվում է տեղադրել ևս 15 տեսախցիկ:
Նոր տեղադրված տեսախցիկները կգործեն հետևյալ խաչմերուկներում` Արշակունյաց-Քրիստափոր, Կոմիտաս-Գրիբոյեդով, Գայի պողոտա- Ստեփանյան փողոց, Գայի պողոտա-Նանսեն, Դավիթ Անհաղթ-Ուլենցի (հանրակացարանների խաչմերուկ), Տիգրան Պետրոսյան- Փիրումյաններ (Դավիթաշենի City), Ազատության պողտա-Բաբայան փողոց (Գենշտաբ), Մամիկոնյանց-Ազատություն, Իսակով-Բաբաջանյան (Արգավանդի կամուրջ), Տիգրան Մեծ- Սասունցի Դավիթ (Կայարան):
Արագաչափեր տեղակայվել են և առաջիկա օրերին կգործեն Արտաշատի խճուղում, Չեխովի փողոցում, Մոլդովական փողոցում, Ազատության պողոտայում, Հրաչյա Քոչար փողոցում, Բագրատաշեն, Խանջյանի նոր ճանապարհ, Բաբաջանյան-Ավան և Չարենցի փողոցում:
Ներկայումս Երևանում տեղադրված են 45 գործող արագաչափ, և 25 խաչմերուկներ կարգավորվում են տեսախցիկներով:
‘