‘Երևանի քաղաքապետարանը հասարակական զուգարանը փոխակերպել է պիցայանոցի ‘

1058

Երևանի քաղաքապետարանը շարունակում է անակնկալներ մատուցել մայրաքաղաքի բնակիչներին: Անցած տարվա ամռանը լուրջ աղմուկ բարձրացավ քաղաքի կենտրոնում գտնվող Աբովյան փողոցում շինարարական աշխատանքների շուրջ: Դժգոհության պատճառները բավական շատ էին. ծանր տեխնիկան փոս էր փորում`կոտրելով  մերձակա ծառերի արմատները: Այդ ժամանակ վրդովված ակտիվիստներին հանգստացնելու համար Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարեց, որ Աբովյան փողոցում ոչինչ չի կառուցվում, այլ ընդամենը հասարակական զուգարան է վերակառուցվում: Անցավ մեկ տարուց ավելի: Արտաքնոցի բացման սպասումները չարդարացան: Ինչպես պետք էր սպասել, քաղաքի կենտրոնում հողակտորը տրամադրվել է հերթական օբյեկտ, ավելի ստույգ` «Արևելյան օազիս» պիցերիա կառուցելու նպատակով:  

Նախորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթն առանց հաղթողի մնաց’
Հաջորդ հոդվածը‘Նորից փոփոխություններ դատախազությունում’