‘Երևանի քաղաքապետարանը ձեռնպահ կմնա տրանսպորտի սակագների հարցի առնչությամբ մեկնաբանությունից’

803

Երևանի քաղաքապետարանը ձեռնպահ կմնա հասարակական տրանսպորտի սակագների հարցի առնչությամբ որևէ մեկնաբանությունից մինչև խնդրի լուծման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքի ավարտը, այսօր բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովի քննարկումներն ընթանում են բավականին ակտիվ ռեժիմով. կարծիք կա, որ սակագինը պետք կազմի 120 դրամ, մյուսները կարծում են, որ`130 դրամ, երրորդները`150: Նա հավաստիացրել է, որ ժամանակին օգտնվել է երթուղային տաքսիներից և կարող է ասել, որ ինչպես միկրոավտոբուսների վիճակը, այնպես էլ սպասարկման մակարդակը գոհացուցիչ չեն: Նրա գնահատմամբ, տվյալ փուլում  համապատասպան միջոցներ չձեռնարկելու դեպքում խնդիրն էլ ավելի կխորանա, այդ պատճառով անհրաժեշտ է հետևողական քայլերով և հիմնավոր հաշվարկներով փոխել իրավիճակը քաղաքային տրանսպորտի ոլորտում: «Որակյալ ծառայությունները ենթադրում են նոր ծախսեր: Մենք պետք է ազատվենք միկրոավտուբուսներից և քաղաքային տրանսպորտային շարժակազմը համալրենք ավտոբուսներով, որոնք կապահովեն լիարժեք ուղևորափոխադրումներ: Դա մարդկանց պահանջն է, և վաղ թե ուշ այդ գործընթացը պետք է սկսվեր»,- հավելել է նա:

Նշենք սակայն, որ նույն Արեյանը, ինչպես նաև իր ղեկավարը՝ Տարոն Մարգարյանը արդեն հասցրել են հայտարարել, որ տրանսպորտի թանկացումն անխուսափելի է:

Նախորդ հոդվածը‘Welt.de. Մխիթարյանն իր ընտանիքի, Հայաստանի սոցիալական վիճակի, Դորտմունդ տեղափոխության և Յուրգեն Կլոպպի մասին’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականին պաշտոնյաների բիզնեսը կընդլայնվի’