‘Երևանի քաղաքապետարանին պատկանող ընկերությունում հափշտակվել է 300 մլն դրամ. Փաստինֆո’

1054

Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ հափշտակված գումարը կազմում է շուրջ 300 մլն դրամ։ Պարզվում  է՝ այստեղ աշխատավարձեր են դուրս գրել ու հափշտակել շուրջ 115 հավաքարարի անվան տակ։

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ կեղծ հավաքարարների մեխանիզմը գործել է մոտ 5 տարի՝ 2008-2013թթ.։ Արդյունքում՝ հավաքարարները փաստացի չեն աշխատել, մայրաքաղաքը չի մաքրվել, սական նրանց անվամբ հաշվարկվել են աշխատավարձեր, փոխանցվել բանկային քարտերին, ինչն էլ ստացել եւ յուրացրել են  հանցավոր գաղափարի հեղինակները՝ ՓԲԸ-ի տնօրենի ղեկավարությամբ։

Մեր տեղեկություններով՝ 5 անձի արդեն մեղադրանք է առաջադրվել, որոնց թվում է նաեւ ՓԲԸ-ի տնօրենը եւ գտնվում է կալանքի տակ, իսկ նրա եղբայրը, ով զբաղեցրել է ընկերության ինժիների պաշտոնը եւ մտահղացել այս հափշտակությունը, գտնվում է հետախուզման մեջ։ — See more at: http://www.pastinfo.am/hy/node/48961#sthash.c16a8p74.dpuf

Նախորդ հոդվածը‘ՊՆ փոխնախարարը ընդունել է ԱՄՆ դեսպանին ու ամերիկյան զինվորականների խումբը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին’