‘
«Ֆեյսբուքի» օգտատեր Սուրեն Թադևոսյանը, որը նաև Երևան TV-ի գլխավոր պրոդյուսերն է, իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ Երևանի Ամիրյան փողոցում գտնվող «RIVER ISLAND» խանութում տեղադրված տեսախցիկը ուղղված է կանացի հանդերձարանի վրա:
Սուրեն Թադևոսյանը գրում է, որ սենց ստորություն ու անմակարդակություն կարար լիներ միայն Երևանում և հավելում. « Թե նորմալ երկրում ապրեինք սրանց կարելի էր դատի տալ, էս երկրում ամենաշատը թքես վրեքները ու հետո ըստ քո «մեջքի» փորձել տակից դուրս գալ»:
Հիշեցնենք, որ «RIVER ISLAND» խանութը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին:
P.S. Քիչ առաջ Սուրեն Թադևոսյանի էջից անհայտացել է գրառումը, համենայնդեպս այն անհասանելի է դարձել «Բոլորի համար»: Մենք կփորձենք մանրամասներ ճշտել ինչպես «River Island» խանութից, այնպես էլ՝ Սուրեն Թադևոսյանից:
P.S.2 Մեր բոլոր փորձրը մեկնաբանություն ստանալ «SAS group» ընկերությունից հաջողություն չունեցան, ընկերության աշխատակցուհին ասաց, որ եթե պաշտոնական մեկանաբնություն լինի մենք դրա մասին կիմանանք և դրեց հեռախոսը:
‘