‘Երևանում առևանգել են 8-րդ դասարանի աշակերտուհուն` հորը սպառնալու նպատակով’

2076

Երեկ երեկոյան Երևանի Տիգրան Մեծի պողոտայից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 8-րդ դասարանցի մի աղջիկ` կապկպված վիճակում:«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել շտապ օգնության ավտոմեքենայով։

Աղջիկը պատմել է, որ իրեն առևանգել է խորթ եղբոր ընկերը` իրեն անծանոթ մի քանի այլ անձանց հետ: Նրանք աղջկան նստեցրել են ավտոմեքենան, տարել ինչ-որ ավտոտնակ, որտեղ աղջկան կապկպել են ու նրա հորը սպանելու սպառնալիքներ են հնչեցրել:

Ապա դարձյալ ավտոմեքենայով աղջկան բերել են Տիգրան Մեծի պողոտա` կապկպված վիճակում իջեցրել ավտոմեքենայից ու հեռացել:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը Արցախ է հրավիրել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Քննչական կոմիտեն հաստատում է, որ Ա. Ենիգոմշյանին ուղեկցող անձը բերման է ենթարկվել’