‘Երևանում բացվել է «Թուֆենկյան-ավանդական Երևան» հյուրանոցը (ֆոտոշարք)’

1270

Երևանում այսօր՝ հուլիսի 12-ին, բացվել է «Թուֆենկյան-ավանդական Երևան» հյուրանոցը, որի բացմանը ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության անդամներ:

Ինչպես նշել է հյուրանոցային համալիրի սեփականատեր, գործարար Ջեյմս Թուֆենկյանը, երեք աստղանի հյուրանոցը ծառայություններ կմատուցի 4-5 աստղանի հյուրանոցի մակարդակի:

Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշել է, որ զբոսաշրջության զարգացմանը, խոշոր հաշվով, նպաստում է ավանդական հայկական ոճով կառուցված հյուրանոցների առկայությունը: Ցանկացած երկրում հյուրանոցներ կառուցելիս տեղական շինանյութի օգտագործումը, ազգային խոհանոցը և ավանդույթները հաջողության գրավական են հանդիսանում: «Բնական է, որ նմանատիպ հյուրանոցները զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն են վայելում: Այդ առումով Թուֆենկյան հյուրանոցային համալիրներն ունեն բոլոր նշված բաղադրիչները, նաև միջազգային չափանիշներով ծառայություններ են մատուցում»,-ասել է նա:

Այս հյուրանոցի շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ հայկական ճարտարապետության ոճով: Հյուրանոցն ունի 85 համար, որոնք կարող են ընդունել 200 հյուրերի:

Նախորդ հոդվածը‘Աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «Արմավիա»-ի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ’