‘Երևանում բետոնե կոնստրուկցիա է ընկել քաղաքացու վրա. Նրա վիճակը ծանր է’

945

Հունիսի 12-ին, ժամը 19.01-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8բ շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե կոնստրուկցիա է ընկել քաղաքացու վրա. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել են երկհարկանի կիսակառույց շինության երկաթբետոնե կառուցատարրերը, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Ա. Ա.-ը (ծնվ. 1996թ.) տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախում մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից. «Հրապարակ»’