‘Երևանում բերման են ենթարկել չինուհիների, ովքեր զբաղվել են մերսմամբ, և` ոչ միայն’

2033

Երեւանի հյուրանոցներից մեկից բերման են ենթարկել մի խումբ չինուհիների: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում, բերման ենթարկված աղջիկները հյուրանոցում աշխատել են որպես մերսողներ: Սակայն ավելի վաղ նրանց Հայաստան բերած անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել թրաֆիքինգ կազմակերպելու կասկածանքով: Այսպիսով, Ոստիկանությունում կասկածում են, որ չինուհիներն զբաղվել են ոչ միայն մերսմամբ:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբ. Ռուսաստանը կատարելագործում է հակաօդային պաշտպանության համակարգերը Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի արտգործնախարար. Տարածքների հանձնումը հարկավոր է, առաջին հերթին, Հայաստանին’