‘Երևանում գազի թանկացման դեմ ստորագրահավաք է սկսվել’

1028

Մայրաքաղաքում գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ակցիա է սկսվել:

Ակցիան կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Եկեք կասեցնենք գազի գնի թանկացում» նախաձեռնության կողմից: Ինչպես ասվում է նախաձեռնության` նոյեմբերի 15-ի երեկոյան Ազատության հրապարակում հրապարակված հայտարարության մեջ, քաղաքացիական նախաձեռնությունը բողոքարկել է գազի և էլեկտրաէներգիայի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անհիմն որոշումը վարչական դատարանում: «Մենք պահանջել ենք այդ գործը բանավոր քննել, որպեսզի այն թափանցիկ լինի բոլորի համար, սակայն միջնորդությունը մերժվել է»,- ընդգծվել է հայտարարության մեջ: Քաղաքացիական ակտիվիստների կարծիքով, հրապարակային դատաքննությունը ցույց կտա գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ որոշման անհիմն լինելը: «Դատավորներին ոչ միայն մեր, այլ նաև այդ հարցի առնչությամբ ողջ հասարակայնության մտահոգությունն ապացուցելու նպատակով մենք որոշել ենք ստորագրահավաք նախաձեռնել, որը կտևի 10 օր»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ 2013 թվականի հուլիսի 7-ից բնական գազի և էլեկտրաէներգիայի գները Հայաստանի բնակչության համար ավելացել են համապաատասխանաբար 18,2 և 26,7 տոկոսով: Այդպիսի որոշում էր կայացվել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, հանձնաժողովը որոշումը կայացրել է ելնելով գազի մենաշնորհատեր «Հայ Ռուսգազարդ» ՓԲԸ հայտից` այն բավարարելով մասամբ: Սպառողների համար գների աճը պայմանավորված է այն բանով, որ 2013 թ. ապրիլի 1-ից Հայաստանը «Գազպրոմ» ԲԲԸ-ից ռուսական բնական գազ է գնում 1 հազար խմ դիմաց $270-ով`նախկին $180-ի փոխարեն: ՀՀ կառավարությունը հայտարարել է գազի գինը 30%-ով սուբսիդավորելու մասին, և հաշվի առնելով դա` ռուսական գազի գինը հանրապետության համար սահմանին կազմում է $189: 

Նախորդ հոդվածը‘Երևանում պատշգամբի հարթակը պոկվել և ընկել է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ամեն կեղծված մեկ քվեաթերթիկը հավասարազոր է հանձնված 1 սմ2 հողի ‘