‘Երևանում դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ’

824

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով՝ նոյեմբերի 30-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

Հայաստանի տարածքում նոյեմբերի 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան` 5-10մ/վրկ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: 

Երևանում նոյեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.90C (1923 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.00C (1932 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 2.60C

 


Նախորդ հոդվածը‘Մաքսանենգության դեպք՝ մաքսավորների մասնակցությամբ «Զվարթնոցում»’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ռուս հայտնի դերասան Յուրի Յակովլևը’