‘
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում՝ դեկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5աստիճանով, 17-18-ին ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝ դեկտեմբերի 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին օրվա երկրորդ կեսին, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:
‘