‘
Մարտի 7-ին, ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասի թիվ 13 շենքի 1-ին բնակարանի բնակիչը ցանկանում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն: Ժամը 12.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ոտիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մազմանյան փողոցի թիվ 2 շենքի 1-ին բնակարանի բնակչի ինքնասպանության փորձը. փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա:
Մարտի 7-ին, ժամը 11.06-ին քաղաքացի Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 3 շենքի 46-րդ բնակարանում և ցանկանում է ինքնասպանություն գործել: Ժամը 12.23-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է 1979 թ. ծնված Ալիկ Վարդանյանի ինքնասպանության փորձը: Վերջինս \”1-03\” ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիայի ՈԲ:
‘