‘Երևանում կդիտվի առանց էական տեղումների եղանակ’

772

Հուլիսի 15-ին շրջանների մեծ մասում տեղումները հետզհետե կդադարեն, թույլ անձրևի հավանականություն կա հյուսիսային կեսում, այն էլ` տեղ-տեղ: Հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:

Երևանում կդիտվի առանց էական տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-12մ/վրկ: Գիշերը +19+21, ցերեկը +33+35, երեկոյան +26+28:

Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, սովորականից շատ ջուր խմել:

Նախորդ հոդվածը‘Օզբիլիզը փայլուն գոլով պարտությունից փրկում է «Կուբանին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Աստղագուշակ հուլիսի 15-ի համար’