‘
Ապրիլին Երևանում կընթանա «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» փառատոնը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Փառատոնի շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա երեք համերգ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարը 2003 թվականից Վլադիմիր Սպիվակովն է: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքը, համերգները կկայանան ապրիլի 14-16-ը Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Որպես դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հանդես է եկել աշխարհի խոշորագույն համերգասրահներում` եվրոպական և ամերիկյան հայտնի նվագախմբերի հետ: Որպես մենակատար և դիրիժոր Սպիվակովի մասնակցությամբ թողարկվել է 40-ից ավելի սկավառակ, մեծ մասը` BMG Classics, RCA Red Seal և Capriccio ֆիրմաների կողմից: Ձայնագրություններից շատերն արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Diapason D’Or:
‘