‘Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը ‘

819

Կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակի հարակից տարածքում 360 քմ մակերեսով և 14 մլն 40 հազար ՀՀ դրամով հողամասը նվիրաբերելու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին։

Ինչպես ilur.am-ին հայտնեցին ՀՀ Կառավարության մամլո ծառայությունից՝ որոշման ընդունումը պայմանավորված է անվանի գրողի տուն-թանգարանը կառուցելու անհրաժեշտությամբ։

Նախորդ հոդվածը‘Pussy Riot-ը Ջոն Լենոնի անվան մրցանակ կստանա ‘
Հաջորդ հոդվածը’20-ական մլն դրամ՝ հաղթանակած շախմատիստներին ‘