‘Երևանում կտեղադրվի Նժդեհի արձանը’

1830

Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված հերթական նիստում քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երևան քաղաքի Նալբանդյան — Արամի — Բուզանդի — Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու մասին որոշմանը:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ավագանին հավանություն է տվել բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մնացական Թարյանի, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Կարապետյանի, ինչպես նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Նախորդ հոդվածը‘«Էյր Արմենիան» դադարեցնում է ուղևորային փոխադրումները’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը պատժվել է համերգ գնալու համար’