‘Երևանում հնարավոր է «տոնական» անձրև’

334

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում` մարտի 8-ին առանձին շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում`15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով:

Երևանում՝ Մարտի 8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Երևանի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան    20.50C (1999թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -13.90C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   3.90C

Նախորդ հոդվածը‘Երևանում հնարավոր է «տոնական» անձրև’
Հաջորդ հոդվածը‘Չնայած անձրեւին՝ ավտոճանապարհներն անցանելի են’